Քիմիական տարրեր

Մագնեզիում (Magnezium, Mg)

Մագնեզիում, պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր, որի նշանն է Mg և ատոմային համարը՝ 12։

Ստացում

Մագնեզիումը հիմնականում ստանում են քլորիդի էլեկտրոլիզով՝ որպես հավելույթ ավելացնելով KCl.

Մշակվել է մագնեզիումի ստացման մեկ այլ մեթոդ։ Մագնեզիումի օքսիդը բարձր ջերմաստիճանում վերականգնում են սիլիցիումով կամ կոքսով.

Մագնեզիումի տարեկան արտադրանք կազմում է հարյուր հազարավոր տոննաներ։

Continue reading

Հին Երևան

 

 

20-րդ դարի սկզբին Երևանում կար կոնյակի, օղու, սպիրտի, գինու 5 գործարան։ 1899 թվականին ռուս խոշոր ձեռնարկատեր Ն. Շուստովը գնել է Թաիրովի գինու-կոնյակի գործարանը, կարճ ժամանակամիջոցում ընդլայնել մի քանի անգամ, իսկ 1907թվականին կառուցել նոր մեքենայացված, օդամղիչ և տակառի գործարաններ, նկուղներ, սպասարկման կետեր, օժանդակ այլ հարմարություններ և փոքր ջրէկ՝ Հրազդան գետի վրա։ Երևանում արտադրվող կոնյակի և սպիրտի մեծ մասն աստիճանաբար կենտրոնացվել է «Շուստով և որդիներ» ընկերության ձեռքում։20-րդ դարի սկգբին վերացել են համքարությունները։

Continue reading

Հայոց լեզվի դասարանական աշխատանք

1. Գտի՛ր թվականները և պարզի՛րթե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով ենգործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն-երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:

Continue reading

Գինու պատմությունը

Առաջին խաղողն ու առաջին գինեգործը

download.jpg

Դեռևս հեթանոսական ժամանակներից հայոց մեջ մի ավանդույթ կար` հազար բույսերից եփում էին անուշաբույր հեղուկ` մեռոն: Մ.թ.1-ին դարում Տրդատ թագավորի կալվածքներում ապրող Պարգև անունով մի գինեգործ սովորեց այդ անուշաբույր հեղուկից սպիրտ թորել: 66թ. Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսեր Ներոնի մոտ: Հռոմեացի պատմաբանների վկայությամբ, երբ Ներոնը մեռոն է համտեսում, ցնծում ու հրճվում է, մանավանդ, որ ըմպելիքը համահունչ էր իր անվանը:

Continue reading

Классная работа 30.01.2019

Упражнение 3. Трансформируйте два простых предложения в сложное,
используя союз потому что.
Образец: Том записался в теннисный клуб. Ему нравится теннис. Том записался в теннисный клуб, потому что ему нравится теннис.

1. Возьми зонт, потому что на улице идет дождь.

2. Он не учил урок, потому что у него болела голова.

3. Вчера у нас было весело, потому что к нам приходили гости.

Continue reading

Լաբորատոր աշխատանք

Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով

Նպատակ. Սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ:

Աշխատանքի նախապատրաստում.

51080330_554420761722480_6366074086036078592_n

Continue reading

Հայոց պատմություն

Ներկայացնել 8-րդ դարում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:
701 թ. կազմեց մեկ ընդհանուր վարչաքաղաքական միավոր` Արմինիա
անունով:
Արմինիայի առաջին արաբ ոստիկանի դաժան հարկահանությանը և կրոնական հալածանքներին հայերը 703 թ. պատասխանեցին ապստամբությամբ, որը
գլխավորում էր Սմբատ Բագրատունին:

Continue reading

Կարծես թե դարձել եմ ես տուն

,,Կարդում ենք Տերյան,, նախագիծ

Կարծես թե դարձել եմ ես տուն
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Continue reading