Զատկական ձվի ֆիզիկան

«Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն  մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:

Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:

Ես առաջարկում եմ ձվի թարմությունը ստուգել այս միջոցը.

Ձու գնելիս ուշադրություն դարձրեք ձվի մակերևույթին: Ձուն պետք է լինի հարթ, առանց ճաքերի կամ հորդուբորդության: Եթե հաստ կճեպով ձուն արտահայտված ցան ունի մակերևույթին, ապա դա խոսում է ձվի՝ ոչ թարմ լինելու մասին: Ձուն պետք է կոտրված կամ ճաքած տեղ չունենա, այլապես կճեպի ճաքերից և կոտրվածքներից կարող են մանրէներ ներթափանցել հավանաբար վնասված ներքին թաղանթից ներս: Ուշադրություն դարձրեք ձվի գույնին նաև քաշին, թարմ ձուն պետք է լինի ծանր: Թարմ ձուն միշտ մնում է ներքևի մասում, իսկ փչացած ձուն լողում է մակերեսին:

Ինչպես ստուգել՝  եփած է ձուն թե ոչ:

Ձվի եփվածությունը կարելի է ստուգել այն պտտացնելով, եթե ձուն պտտվում է մեկ անգամ կամ չի պտտվում, ապա այն եփված չէ, իսկ, եթե այն լավ է պտտվում, ապա եփված է:

Ինչպես ճիշտ  խաշել ձուն:

Սուրբ Զատիկի տոնին սեղանի գլխավոր զարդը ձուն է:  Այն եփելու և ներկելու մի շարք միջոցներ կան:

Որպեսզի ձուն մնա պինդ և վառ գույն ունենա՝

Նախքան եփելը պետք է մանրակրկիտ լվանալ աղով (կամ քացախով) լի ջրում: Այդ դեպքում ձվի կեղևը կլինի պինդ և կպահպանի գույնը:

Որպեսզի ձուն եփելու ժամանակ չճաքի՝

Անհրաժեշտ է առնվազն 1 ժամ պահել սենյակային ջերմաստիճանում, ապա եփել մարմանդ կրակի վրա:

Աղբյուր

Որ երևույթն է ընկած ձվի ներկման հիմքում և ինչպես է այն արտահայտվում: Բացատրել:

Ընկած ձվի ներկման հիմքը դա Զատիկն է: Ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ, Քրիստոնեական Զատկի ժամանակ այն Սուրբ գերեզմանի խորհրդանիշն է, որտեղից Հիսուսը հարություն առավ: Բացի այդ, մեկ այլ ավանդույթի համաձայն, Զատկի ձվերը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թափած արյունը:

Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալլիքային վառարանի մեջ:

Ձուն փակ համակարգ է, հենց որ դրանում կեղևի վրա ճնշման ավելցուկ ստեղծվի, այն պայթում է, այդ պատճառով չի կարելի ձուն դնել միկրոալլիքային վառարանի մեջ:

Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:

Ձուն ավելի հեշտ կոտրվում է բութ մասով:

Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:

Երբ ջրի մեջ աղ ենք ավելացնում, ստացված լուծույթի քաշը ավելանում է: Եվ, երբ լուծույթի քաշը ավելի մեծ է լինում, քան ձվինը, ձուն չի մնում ջրի երեսին: Հետևաբար ինչքան ավելի բարձր է ձուն՝ լուծույթի երեսին, այդքան լուծույթի խտությունը ավելի բարձր է:

Կատարել փորձեր. 

Ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակը: Բացատրել և կատարել համապատասխան եզրակացություն:

Փորձի համար անհրաժեշտ է՝. Ձու, մեկ բաժակ ջուր և աղ:

Եթե ցանկանում ենք ինչ-որ բան բարձրացնել ջրի մակերևույթ, պետք է այնպես անենք, որ ջրի խտությունը ավելի բարձր լինի: Այս դեպքում, երբ մենք ջրի մեջ ավելացնում ենք աղ, ջրի խտությունը ավելի է բարձրանում և ձուն պահում է ջրի երեսին:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s