Ֆիլմի դիտում. Վերլուծություն

Այս անգամ ընկերներիս խորհրդով որոշեցի դիտել <<2+1>> ֆիլմը: Ֆիլմը ինձ շատ դուր եկավ, այն արդեն իմ ամենասիրելի ֆիլմերի ցանկում է: Ֆիլմը մի մարդու մասին էր, ով ապրում էր իր ազատ կյանքով, վայելում էր կյանքը, երբ մի օր հայտնվեց նրա ծանոթ աղջիկներից մեկը և ասաց, որ աղջիկ ունի, թողեց փոքրիկ աղջնակին իր հայրիկի մոտ և ստելով հեռացավ: Տղամարդը որոշեց գնալ այդ կնոջ հետևից և ետ հանձնել աղջկան, բայց այդպես էլ չգտավ կնոջը: Նա որոշեց, որ պետք է պահի և մեծացնի այդ փոքրիկ աղջնակին: Անցավ երկար ժամանակ, նրանք երկուսն էլ շատ էին սիրում միմյանց, բայց աղջնակը կարոտում էր մայրիկին, իսկ հայրը ամեն կերպ փորձում էր աղջկան ուրախացնել, նա այդ կնոջ անունից նամակներ էր գրում դստերը՝ ասելով, որ մայրն է գրել: Բայց ինչ-որ եղավ վերջում՝ այդ փոքրիկ աղջնակի հետ, շատ հուզիչ էր: Խորհուրդ կտամ դիտել ֆիլմը, քանի որ այն շատ հուզիչ և հետաքրքիր ֆիլմ է: Ես կարծում եմ, որ ֆիլմը սովորեցնում է չստել, քանի որ միայն ստելուց հետո ես հասկանում, թե որքան թանկ կարող էր լինել ճշմարտությունը:

 

Leave a comment