Prueba de Gramática. A1

1. Completa con el artículo correcto (la, las, el, los, un, una, unos, unas). (10 puntos)

1. María estudia español desde los 10 años.

2. Empiezo las clases a las nueve de la mañana.

3. En los países árabes no trabajan los viernes.

 4. ¿Dónde están las llaves de mi casa?

5. Tienen una casa en el campo con un jardín muy bonito.

6. Los cojines del sofá son azules.

7. Tengo un televisión nueva en mi habitación.

8. Desayuno una taza de café con leche todas las mañanas.

9. Mi hermano tiene un coche rojo con el capota verde.

10. Los amigos de mi padre vienen a visitarnos.

2. Completa con el presente de indicativo de los verbos que están entre paréntesis: (10 puntos)

 1. Juan y María se levantan muy temprano. (levantarse)

2. Los profesores de mi colegio trabajan de ocho a tres.(trabajar)

3. ¿Ustedes viven por aquí? (vivir)

4. A mi madre y a mí gusta mucho viajar. (gustar)

5. Mi hija va a la escuela todas las mañanas. (ir)

6. Cada día, yo vuelvo del trabajo sobre las ocho y media. (volver)

7. Luisa estudia Historia del arte en la Universidad.(estudiar)

8. Nosotros visitamos a mi abuela cada domingo. (visitar)

9. Por las noches salgo con mis amigos a dar una vuelta.(salir)

10. Cada tarde hago los deberes con mi amiga Carmen.(hacer)

3. Completa con las preposiciones del recuadro. (10 puntos)

a, de, en, hasta, desde, por

Ana Pérez tiene 9 años. Se levanta todos los días a las ocho de la mañana y sale de casa a las ocho y media. Va al colegio en autobús. Está en el colegio desde  las nueve hasta la una. Vuelve a casa a comer. Por la tarde tiene clase desde tres hasta cinco. Los sábados y domingos se levanta más tarde.

4. Escribe las frases en la forma adecuada. (10 puntos)

1. Madrid/hijos/Tus/viven/en

Tus hijos viven en Madrid.

2. Mi padre / mucho/ habla / no

Mi padre no habla  mucho.

3. oficina/Ellos /trabajan/en/una

Ellos trabajan en una oficina.

4. La/mochila/está/de/debajo/La/mesa

La mochila está debajo de la mesa.

5. Comemos/todos/Nosotros/en/días/casa/los

Nosotros comemos todos los dias en casa.

6. Pablo/les/A/Rosa/gusta/a/ nadar/ y

A Pablo y a Rosa les gusta nadar.

7. tío/encanta/A/la/clásica/mi/música/le

A mi tio le encanta la musica clasica.

8. gazpacho/el/María/a/mucho/le/no/gusta

A Maria no le gusta mucho el gazpacho.

9. Ana/no/los/hacer/deberes/nada/le/gusta/a

A Ana no el gusta hacer los deberes.

10. Gustan /¿Te/plátanos?/los

¿Te gustan los plátanos?

5. Completa el texto con hay/ está/ están. (10 puntos)

En casa de mi madre hay tres dormitorios, un salón, una cocina y un baño. En el cuarto de baño hay una ducha. En el salón hay una librería, y allí estan los libros de lectura. Tiene dos ordenadores, hay uno en mi habitación y el otro esta en el salón. También hay en el salón el equipo de música y la televisión. En los dormitorios no hay televisión. ¿Cuántas televisions hay en tu casa? ¿Dónde estan?

Continue reading

Ավարայրի ճակատամարտը

Վաղ միջնադարում, քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունելուց հետո Հայ ժողովուրդը հայտնվում է դժվարին կացության մեջ։ Զրադաշտական Պարսկաստանը և Բյուզանդական կայսրությունը Հայաստանին համարում էին իրենց արբանյակը։ 387թ․ ին Հայաստանը բաժանվում է Արևմտյան և Արևելյան մասերի։ Արևելյան մասը հայտնվել էր Պարսկաստանի իշխանության տակ, որտեղ այդ ժամանակ իշխում էին Սասանյանները, որոնց հայերը պարտավոր էին հարկեր վճարել և պատերազմի ժամանակ զորք տրամադրել արքայից արքային։

449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց հայերին։ Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսից արքունիքը չէր թաքցնում, որ իր բուն նպատակը Հայաստանն ու հարևան երկրները վերջնականապես իրեն ենթարկելն է: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայերը լավ էին հասկանում, որ կրոնափոխության առաջարկը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Պարսկաստանը դրանով փորձում էր զրկել հայերին հոգևոր-մշակութային ինքնատիպությունից, հեշտացնել նրանց ձուլումը պարսիկների հետ: Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով, որի ժամանակ որոշվեց մերժել կրոնափոխ լինելու առաջարկը։ Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին կրոնափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը, հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերն ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում և կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների, որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին:

Continue reading

Ճամբարային վերջին շաբաթ

Իմ առաջին լուսաբանման մեջ նշել եմ, որ սեբաստացիների ամենասիրելի շրջաններից են ուսումնական ճամբարները։ Այժմ ուզում եմ ասել, որ մեզ համար ճամբարի ավարտը այդպես էլ սիրելի չդարձավ, սակայն ոչինչ փոխել չենք կարող, լիցքաթափվելուց և հավես ժամանակ անցկացնելուց հետո պետք է կրկին վերադառնալ դասերին։ Հիմա կներկայացնեմ, թե ինչ ենք հասցրել անել վերջին շաբաթվա ընթացքում և իհարկե, վերջում կփորձեմ ձեզ փոխանցել այն էմոցիաները, որ ունեցել ենք ճամբարի ընթացքում․․․

Այս շաբաթը սկսվեց ինտելեկտուալ մրցաշարով։ Քանի որ մենք իսպանախոսներն ենք, դա արդեն բավական էր, որ մենք մասնակցեինք մրցույթին:) Երկար պայքարից հետո զբաղեցրեցինք երրորդ հորիզոնականը, որը իրոք վատ արդյունք չէ։

Մեր ջոկատի անդամների համար շատ սպասված էր այս շաբաթը, քանի որ որոշել էինք մեր ամենա-ամենասիրելի ուսուցչուհու ծննդյան տարեդարձը անպայման ինչ-որ ձև նշել ու կապ չունի, որ մի քիչ ուշ։ Գիտեմ, որ ընկեր Ռուզաննան կարդալու է այս պատումը, և ուզում եմ ասել, որ նա իմ հանդիպած այն հազվադեպ ուսուցիչներից է, ով ինձ հիացրել է իր մարդ տեսակով։ Ես վստահ եմ, որ դժվար պահերին նա պատրաստ է մեզնից յուրաքանչյուրի կողքին լինել, աջակցել։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ մենք ձեզ շատ ենք սիրում․․․Ու սա ես վստահորեն ասում եմ մեր բոլորի անունից։

Ճամբարի ընթացքում մեր ընկերները մասնակցել են տարբեր բեմադրությունների։ Շատ սիրով ու հետաքրքրությամբ գնացել էինք դիտելու ու մեր ներկայությամբ ոգևորելու։

Շաբաթը, ինչպես միշտ, լի էր ժամանցային, ուսուցողական սեղանի խաղերով։ Ի դեպ, մենք այս շաբաթ հասցրել ենք մեր դասը անցկացնել գրասենյակում։ Ես վստահ եմ, որ նման դեպք առաջին անգամ էր տեղի ունենում մեր դպրոցում։ Եվ իհարկե ցանկացած նոր ու խենթ բան կարող են անել միայն իսպանախոսները։

Այս շաբաթ ամփոփել ենք նաև <<Ստեղծագործ պատանի>> համագործակցային նախագիծը, որի ընթացքում պարզեցինք, թե ովքեր էին մեր ստեղծագործ ընկերները։ Եղավ հարց ու պատասխան։ Հեղինակները մեզ պատմեցին իրենց գրելու մոտիվացիայի, ձևի մասին․․․

Ունեցել ենք նաև այցելություն կրթահամալիրի գինու դպրոց, որտեղ կազմակերպվել էր ցուցադրություն։ Ծանոթացանք խմիչքներին և նաև փորձեցինք։ Մեզ հյուրասիրեցին լիկյոր, կոնյակ և գինի, որոնք պատրաստել էին սեբաստացիները։

Այժմ ամփոփելով ամբողջ ճամբարը, կասեմ, որ միայն դրականն ու լավն ենք վերցրել ճամբարից։ Փորձել ենք ամեն կերպ մեր օրերը դարձնել հետաքրքիր ու հիշարժան։ Արդեն ունենք նոր ընկերներ՝ ավագ ընկերներ։ Հասցրել ենք բացահայտել իրար, հասցրել ենք սիրել ու հասցրել ենք միասին ճամփորդել։ Ինձ համար ամենահիշվող ճամբարն էր սա՝ նոր մարդկանցով, հավես ու հիշարժան օրերով։ Դե իհարկե, ընկեր Ռուզաննայի հետ ամեն բան էլ ավելի հետաքրքիր դարձավ, նա ամեն կերպ փորձում էր լցնել մեր օրը․․․Ես վստահ եմ, որ այս խենթ իսպանախոսների ջոկատը դեռ իր կազմով վերադառանալու է և անելու այն, ինչ չհասցրեց այս ուսումնական ճամբարի ընթացքում։

Ճամբարային երկրորդ շաբաթ

Կարծում եմ արդեն հասցրել եք ընթերցել ճամբարային առաջին շաբաթվա մասին իմ պատումը։

Ճամբարային օրերը մեր կրթահամալիրում շատ արագ են անցնում։ Արդեն ամփոփում ենք ճամբարային երկրորդ շաբաթը, որը նույնպես բավականին հագեցած էր։ Ճամբարային երկրորդ շաբաթը սկսվեց ճամփորդությամբ, որին ցավոք ես չկարողացա մասնակցել, սակայն իմ ընկերներից հասցրել եմ խլել ճամփորդության լուսանկարներն ու խնդրել եմ նրանց պատմել ինձ իրենց ճամփորդության մասին։ Ճամփորդական ուղղությունը դեպի Կապույտ մզկիթ, թանգարան, և իհարկե հավես ժամանցը ապահովելու համար՝ Քվեստ։

Կարծում եմ արդեն նկատել եք, որ մեր ջակտում միշտ քննարկումներ են։ Այս շաբաթ ևս բացառություն չէր։ Այս շաբաթ ունեցել ենք երկու քննարկում։ Առաջին քննարկումը <<Место встречи>> ֆիլմի շուրջ էր։ Քննարկումը հետաքրքիր էր, մենք փորձում էինք պարզաբանել, բացահայտել ֆիլմի ասելիքը՝ ըստ մեզ։ Նաև դիտել ենք կարճամետրաժ ֆիլմ և քննարկել, որի ընթացքում հնչել են ամենատարբեր կարծիքները՝ նույն թեմայի շուրջ։ Մենք փորձում էինք կռահել ֆիլմի ավարտը, սակայն մեզ չհաջողվեց։ Եկեք ընդունենք այն փաստը, որ մենք շատ հետաքրքիր ջոկատ ենք՝ ամենայուրահատուկ անդամներով։

Բոլորիս համար բավականին սպասվածներից էր Los Reyes խմբի հետ հանդիպումը, որը իրականացավ ճամբարային երկրորդ շաբաթվա երրորդ օրը։ Ունեցանք հիանալի երաժշտական ժամանց, լսեցինք խմբի կատարումները և իհարկե մենք նույնպես երգեցինք խմբի հետ։ Ստացվեց շատ հետաքրքիր, գեղեցիկ և հիշարժան հանդիպում մեզ համար և վստահ եմ, որ խմբի անդամների համար նույնպես։

Դե էլ ինչ կարող էին մտածել մեր ջոկատի անդամները, եթե ոչ շոու կազմակերպել։ Եվս մեկ անգամ համոզվեք, որ շատ հետաքրքիր ջոկատ ենք։ Մենք մեր օրը լցնելու համար որոշեցինք կազմակերպել շոու, որի ժամանակ բացահայտելու էինք մեր ջոկատի տաղանդներին։ Իրականում այս շոուն մնաց թաքուն, քանի որ հենց այդպես էլ որոշված էր։ Շոուն տեսավ միայն իսպանախոսների ջոկատը։ Ցավում եմ, բայց նկարներ նույնպես տեղադրել չեմ կարող, այն միայն մեր ջոկատի արխիվներում է(:

Այս շաբաթվա ամենահամեղ օրերից մեկն էր ուրբաթ օրը։ Այս անգամ էլ իսպանախոսները դարձել էին խոհարարներ և պատրաստում էին իսպանական ուտեստներ, խմիչքներ։

Խոհանոցում իսպանախոսներն են․․․․

Այս շաբաթը նույնպես շատ-շատ դրական էր, հավես ու հագեցած․․․

Ճամբարային առաջին շաբաթ

Ինչպես գիտենք, սեբաստացիներիս համար ամենահավես ու ամենասիրելի ուսումնական շրջաններից է ձմեռային ուսումնական ճամբարը։ Ամենահետաքրքիր, ամենաէմոցիոնալ, ամենա-ամենա ճամբարը, որը մեզ համար դասերից շեղվելու և դեպի նորը բացահայտելու ամենահարմար առիթն է։ Մենք իսպանախոսների ջոկատն ենք, որտեղ հավաքվել են ամենատարբեր մարդիկ ու ստեղծել թիմ, որը ունի բազմատեսակ անդամներ։ Մեր խմբում հավաքված են ամենատարբեր մտածողության տեր մարդիկ, ամենատարբեր կարծիքներով։ Այդքան տարբեր լինելով մեկտեղ մենք բոլորս՝ մեր կազմակերպած քննարկում-բանավեճերից դուրս, հիանալ ընկերներ ենք։ Սա շատ կարճ մեր ջոկատի և իր անդամների մասին։

Մենք

Ուսումնական ճամբարները շատ հարմար առիթ են իրագործելու այն, ինչը չենք հասցնում դասերի հետ համատեղ։ Ճամփորդել, պատրաստել, ֆիլմ դիտել, քննարկում-բանավեճեր կազմակերպել, կորել ինչ-որ անհասականալի տեղերում։ Սա ամենաքիչն է, որ կարող ենք անել ճամբարային օրերին։ Մեր ճամաբարային շաբաթը լի էր քննարկումներով։ Ունեցել ենք բանավեճ-քննարկում  « ԿՅԱՆՔԸ՝ ՎԻՐՏՈՒԱԼ ՑՈՒՑԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ»  թեմայով։ Բավականին հետաքրքիր էր մեզ՝ պատանիներիս համար քննարկել այն թեման, որին մենք բոլորս առնչվում ենք մեր օրերում։

Ունեցել ենք նաև համագործակցային աշխատանք մյուս ջոկատների հետ։ Ներկայացրել ենք Ամանորը տարբեր երկրներում՝ իսպաներեն, հայերեն և անգլերեն։

Դե իհարկե, բոլոր սեբաստացիները գիտեն, որ առանց սահադաշտ էլ ի՞նչ ճամբար։ Ամեն տարի ձմեռային ճամաբարի ժամանակ մենք պարտադիր գնում ենք սահադաշտ՝ զարգացնելու մարզական հմտությունները և ոչ միայն։ Սահադաշտը ճամբարականների ամենասիրելի վայրերից է, որտեղ ոչ միայն կարևոր է սահել իմանալ, այլ նաև ընկերասիրությունն ու օգնելու ցանկությունն է կարևոր։ Իրար օգնելով, ընկնելով ու միասին բարձրանալով ոչ միայն մեր ընկերներին սովորեցնում ենք սահել, այլ նաև ստեղծում ենք նոր հիշողություններ մեզ համար։

Հաջորդ օրը ունեցանք ինձ համար շատ հետաքրքիր համագործակցային նախագիծ՝ <<Ստեղծագործ պատանի>>, որի ընթացքում մեր ավագ ընկերները ընտրել էին մեր հասակակից սեբաստացիների գրած ստեղծագործություններից մի քանիսը, որոնք մնացին անանուն։ Կարդացինք, քննարկեցինք, փորձեցինք գտնել հեղինակին։ Ամեն մեկս գտնում էինք մեզ հարազատ ինչ-որ տող այդ ստեղծագործություններում։

Շաբաթվա վերջին օրը ունեցանք քննարկումներ։ Դիտեցինք փոքրիկ հոլովակ, քննարկեցինք, խոսեցինք մեր օրինակներից։ Ունեցանք նաև մեկ այլ քննարկում, որը շատ պատահական ծնվեց՝ նախորդ քննարկման արդյունքում։ Սակայն քննարկումն իր հունով չգնաց, մենք բավականին շեղվեցինք թեմայից և սկսեցինք արդեն բանավիճել մեկ այլ թեմայի շուրջ։ Իրականում բավականին բուռն քննարկում էր՝ ամենատարբեր կարծիքներով, բախումներով։ Սակայն ամեն բան լավ ավարտվեց, մենք հասկացանք, որ այդ թեմայի շուրջ մեկ հայտարարի գալ անհնար է(:

Բավականին հետաքրքիր սկիզբ էր, բուռն քննարկումներով, ամենածիծաղելի պահերով ու հավես մարդկանցով։ Վստահ եմ, որ մյուս շաբաթն էլ ավելի հետաքրքիր, հագեցած ու հիշարժան է լինելու, ինչպես սա․․․