Դեպի՝ Նորագյուղ և Կիլիկիա բլրային թաղամասեր

Այսօր մենք իրականացրեցինք <<Երևան 2800>> նախագծի երկրորդ ճանապարհորդությունը: Մենք այսօր ուղևորվեցինք Նորագյուղ և Կիլիկիա բլրային թաղամասեր: Մենք չհասցրեցինք նորմալ ուսումնասիրել Կիլիկիան, որովհետև Նորագյուղը մեծ էր, իսկ ժամանակը քիչ, բայց վստահ եմ, որ հաջորդ ռեպորտաժում դուք կգտնեք Կիլիկիայի մասին տեղեկություն: Լավ պատմեմ մեր ճանապարհորդության մասին: Նախ մենք քայլքով ուղևորվեցինք Նորագյուղ, իհարկե ճանապարհը հեռու էր, բայց մենք չդադարեցինք քայլել, որովհետև սեբաստացի ենք: Ճանպարհին մենք շատ հետաքրքիր տեղեր կանգ առանք, որոնք կտեսնեք ռեպորտաժում: Իսկ, երբ հասանք Նորագյուղ… Նորագյուղը շատ մեծ էր, հին և աղտոտված: Այնտեղ կային շատ խնդիրներ, որոնք անլուծելի էին մնացել: Այնտեղի բնակիչները բոլորն էլ նույն բան էին ասում, որ այնտեղ շատ վատ պայմաններ են՝դպրոցը հեռու է, խաղահրապարակ չկա երեխաների համար, աղպատար մեքենա չկա և այլ շատ խնդիրներ: Ասեմ, որ բոլորը ունեին շներ, ովքեր պաշտպանում են տները: Մենք շրջեցինք տնետուն և մի շարք տեղեկություններ իմացանք նաև իմացանք, որ Նորագյուղը բնակեցված է եղել մոտ 1800 թվականից, իսկ ընկեր Լիլիթը մեզ հետ էր և նա մեզ համար շատ համեղ և տաք թեյ էր պատրաստել, որը խմելուց հետո անմիջապես  տաքացանք: Հետո մենք գնացինք Կիլիկիա (ասեմ, որ այդ երկու բլուրները իրարից բաժանված են Հրազդանի կիրճով) մի փոքր ուսումնասիրեցինք Կիլիկիան և վերադարձանք դպրոց: Մի խոսքով մենք այսօր իրականության հետքերով բացահայտեցինք ևս երկու բլուր:

Leave a comment