Հայոց լեզվի քերականություն

135. Գրեցեք տրված ածանցներով բառեր, որոնք ցույց են տալիս ՝

ա) աշխատանքի գործիք, սարք

-ոց-սղոց, խարտոց, մատնոց

-իչ-սրիչ, համակարգիչ

-ան-եղան

-ակ-դանակ

բ) զբաղմունք, մասնագիտություն

-վոր-դատավոր, բանվոր

-որդ-վարորդ, ուղեկցորդ

-իչ-ուսուցիչ, նկարիչ, վարիչ

-պան-խանութպան, այգեպան

-գործ-քանդակագործ, ասեղնագործ, գորգագործ

-բան-հոգեբան

-արար-գործարար

-ական-գիտնական

-ային-հարկային

գ) գործողության կատարման կամ մի բանով առատ տեղ

-ոց-դպրոց

-անոց-ծերանոց, հյուրանոց

-արան-համալսարան

-ստան-վարդաստան

-ուտ-թփուտ, խնձորուտ, դեղձուտ

Continue reading

Հայկական պետականության ձևավորումը

Երբ է լուծարվել ԱԺԴՀ-ն, ինչ պետություններ առաջացան Անդրկովկասում։ Ի՞նչ որոշումներ կայացրեց Հայոց ազգային խորհուրդը 1918 թ. մայիսի 28-ին։ Ե՞րբ և ո՞ւմ ձևակերպումներով հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի կոչը։

Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշումը։ Այդ օրը հռչակվեց նաև Վրաստանի անկախությունը։ Հայտարարվեց <<Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության>> անկախության մասին, որը հենց այդ ժամանակ էլ պայմանականորեն կոչվեց Ադրբեջան։ Մայիսի 28-ի քնարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Նաև որոշվեց պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։ Հայոց ազգային խորհրդի կոչը հրապարկվեց 1918թ․-ի մայիսի 30-ին Թիֆլիսի մամուլում՝ Նիկոլ Աղբալյանի ձևակերպմամբ։

Ներկայացրե՛ք Բաթումի բանակցությունների արդյունքները։ Բաթումի հաշտության պայմանագիրը ի՞նչ հետևանքներ ունեցավ։

1918թ․-ի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթում և դիմեցին Խալիլ բեյին (գլխավորում էր թուրքական պատվիրակությունը) ՝ առաջարկելով  սկսել բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Խալիլ բեյը չհավատաց հայ պատվիրակների խոսքին, որոնք ասում էին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած Հայոց ազգային խորհրդի անունից և հրաժարվեց բանակացություններ վարել։ Սակայն Հայաստանի փաստացի անկախության հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր մասնակցել բանակցությունների։ Նույն թվականի հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը, որով Օսմանյան կայսրությունը ընդունեց և ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Սակայն պայմանագրի պայմանները Հայաստանի համար ծանր էին։ Թուրքիան զավթեց Արդվինը, Կարսը, Արդահանը, Ախալքալաքը, Ախալցխան, Ալեքսանդրապոլը, Սուրմալուի գավառը և այլն։

Ինչպե՞ս ձևավորվեց ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը և ի՞նչ կազմ ուներ։ Ներկայացրե՛ք ՀՀ առաջին կառավարությունը։ Ի՞նչ խնդիրներ էին ծառացած ՀՀ առջև. Որի՞ լուծումն էր ձեր կարծիքով առաջնային. ինչո՞ւ։ ՀՀ նորընտիր խորհրդարանն ի՞նչ կազմ ուներ։ Ե՞րբ և ի՞նչ վարչամիավորների բաժանվեց ՀՀ-ն։ Որքա՞ն էր կազմում ՀՀ տարածքը և բնակչությունը 1920թ. մայիսին։

Երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունը, որը կոչվեց Հայաստանի խորհուրդ, ձևավորվեց Թիֆլիսի, ինչպես նաև Երևանի հայոց ազգային խորհուրդների հենքի վրա։ Նրա 46 անդամներից 18-ը դաշնակցականներ էին, 6-ական անդամներ ունեին ՀԺԿ-ն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը և ՀՀ-ում ապրող մուսուլմանները։

Continue reading

Women in Business

Millie Bobby Brown

Millie Bobby Brown is officially launching a beauty line. The Stranger Things actor has shared on her Instagram the inception of Florence By Mills – a range of skincare and makeup products designed for younger skin. She’s the latest celebrity to dip her toes in the world of beauty entrepreneurship. Unlike Jenner’s slow teaser uploads, Brown’s foray into beauty has seemingly come from nowhere, but according to her socials, she’s been working on the line for two years. At this stage, products like an iridescent peel-off mask, concealer, lip oil, skin tint, eye balm, and face wash have been unveiled, and it’s been explained that the entire Florence By Mills line is cruelty-free, sulfate-free, vegan, paraben-free, and dermatologically tested. Brown has explained that she wants Florence By Mills to be “easy to get” and “fun to use” and to embrace individuality.

Continue reading

Քերականություն

120. Հետևյալ հատվածից դուրս գրեցեք հնաբանությունները և բացատրեք դրանց իմաստը։

Օթոց – Բազմոց

Նիզակ – ռազմական գործիք

Տեգ – Նիզակի ծայրի սուր երկաթը

գեղարդ – Փայտե կոթով սառը զենք

աշտե – փոքր դանակ

լախտ – Մտրակ

կապարճ – նետաման

նետ – ռազմական գործիք

աղեղ – զենքի փայտյա կամ մետաղյա շրջանակը

վահան – ռազմական գործիք

ասպար – վահան

թուր – ռազմական գործիք

դաշույն – ռազմական գործիք

121.Դեմ դիմաց գրեցեք արևելահայերեն և արևմտահայերեն համարժեք բառերը։

 ժամանակ – ատեն

աղեկ – լավ

աղվոր – գեղեցիկ

ճատրակ – շախմատ

տղա – մանչ

նավթ – քարյուղ

անանկ – այնպես

լմննալ – լրանալ

քակել – քանդել

ֆինանսական – ելևմտային

հյուլե – ատոմ

ամուսին – էրիկ

ակռա – ատամ

գոց – փակ

բռնցքամարտ – կռփամարտ

պլլվիլ – փաթաթվել

հոն – այնտեղ

այստեղ – հոս

ստակ – փող

Continue reading

Կարդում ենք Չարենց

Համացանցի օգնությամբ փորձիր պարզել՝ ինչ է սոնետը, տրիոլետը և գազելը:

Սոնետ

Սոնետը բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող։ Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։

Տրիոլետ

Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։ Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Գազել

Գազելը բանաստեղծության կայուն ձև է, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։ Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։ Նշանավոր են հատկապես պարսիկ բանաստեղծ Սաադիի գազելները։

Continue reading

Հավերժ Չարենց․․․

Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

«Մեր տղան հավերժ Չարենցն է, հայկական արևի, հույզի, ծիծաղի, վիշտի, և, վերջապես, լռության․․․»

Վ․ Սարոյան

Թումանյան, Տերյան․․․Այս անգամը հերթը հասավ Չարենցին։ Չարենցի մասին խոսել են շատ-շատերը, որոնցից մեկն էլ ոչ պակաս հայտնի ու սիրելի Վիլյամ Սարոյանն էր․ Սարոյանի հուշերը Չարենցի մասին։ Չարենց ազգանունը հենց ինքը՝ Չարենցն էլ ընտրել է։ Ինչպես նշում էր Սարոյանը, մենք շատ բան կարող ենք իմանալ անձի մասին՝ անունին ծանոթանալով։ Հոդվածի սկզբում Սարոյանը պարզաբանում էր Չարենցի ազգանվան նշանակությունը։ Այն նշանակում էր կռվարար։

«Տեղ մը ճամփուն վրա մեկ կողմ դրավ Սողոմոնյանը և իր աճող ինքնության վրա զետեղեց Չարենց ընտրյալ անունը: Ի՞նչ կնշանակե: Չար՝ ձևով մը կնշանակե խռովարար և ոչ անպայման «գեշ»: «Ենց»-ը պատկանելություն կցուցնե: Խռովքի մարդը»: 

Սարոյանը նկարագրում էր, թե որքան ուրախ է, որ ճանաչել է Չարենցին։ Նրանք հանդիպել են Մոսկվայում՝ այն ժամանակ, երբ Սարոյանը դեռ մեկ գիրք ուներ գրած։ Սարոյանը կարծում էր, որ Չարենցը միաժամանակ երկու կերպար ուներ․ տարօրինակ հակասություն իր նկարագիրի մյուս գիծերուն հետ․․․

«Կարծես միաժամանակ երկու տարբեր անձնավորություն ըլլար: Տակավին այդ երկու նկարագիրները կարծես պատահականորեն ճյուղավորված ըլլային տարբեր ուղիներով»:

Continue reading

Working for someone else or being your own boss?

Which is better, working for someone else or being your own boss? Both have many benefits and disadvantages. Everyone thinks that being your own boss is the best thing. But if you want to be your own boss, you need to know that you need to work a lot, solve all your company’s problems. It’s a huge responsibility. But on the other hand, it’s perfect. You are your own boss, everyone works for your company, you, as a director, have more opportunities and have endless financial possibilities. Being your own boss allows to create your own schedule. But let’s agree that it is not as easy and perfect as we imagine. It’s a very difficult job. You have to spend all your forces to have a good business. And now let’s talk about working for someone else. It’s pretty easy if you’ve found a job you love and which is well paid. The rate of pay at work place may not always be what the employee needs or is looking for. In this case, you only have a responsibility for your own work, not for the whole company. Both of these options have advantages and disadvantages. It’s individual, every person prefers to work differently.

Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Թեման՝ Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը /էջ 240-244/․
Օգտակար հղումներ՝
«Իրտեկ» իրավական տեղեկատվական կենտրոն
«Արլիս» իրավական տեղեկատվական համակարգ
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Տիգրան Հայրապետյան․«Հասարակական գիտություններ»
Ժնևի 1949թ․ օգոստոսի 12-ի կոնվենցիային կից Արձանագրություն 1
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին
Հաագայի կոնվենցիա

Առաջադրանք
1․ Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում։

Continue reading

Արմենուհի Տիգրանյան

Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց․․․Այս հեղինակներին մենք հասցրել ենք ուսումնասիրել և նկատել մի հետաքրքիր փաստ։ Գրեթե բոլորի անձնական կյանքում կար Արմենուհի Տիգրանյան անունը։ Հետաքրքեց, թե ո՞վ է նա և ինչո՞ւ էին բոլորը բանաստեղծական շարքեր նվիրում իրենց սիրելի Արմենուհի Տիգրանյանին։

Արմենուհի Տիգրանյանի գրական կեղծանունն էր Մենուհի։ Նա Վարդգես Ահարոնյանի կինն էր։ Մեծացել է երաժշտական-բանաստեղծական միջավայրում։ Միջավայրն ունեցավ իր ազդեցությունը։ Արմենուհի Տիգրանյանը դարձավ բանաստեղծ։ Նա բանաստեղծություններ է գրել նաև Չարենցի մասին։

Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…

Եղիշե Չարենցին` Մենուհուց

Continue reading