Կարծես թե դարձել եմ ես տուն

,,Կարդում ենք Տերյան,, նախագիծ

Կարծես թե դարձել եմ ես տուն
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Առաջադրանքներ
Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
Մշուշ-մառախուղ
անզոր-տկար, թույլ
պարզկա-պարզ
իլիկ-թել մանելու գործիք
Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծության մեջ, գրավոր պատմի՛ր:
Այս բանաստեղծության մեջ հեղինակը նկարագրում է իր հոգեվիճակը: Նա կարոտել էր իր մանկության օրերը: Նա մտքերով գնացել էր դեպի իր գեղեցիկ հուշերը և ընթերցողին ներկայացնում է իր մանկությունը: Նա ցանկանում էր հետ բերել իր հին ու բարի օրերը, բայց, քանի որ դա հնարավոր չէ, նա մտքերով դեպի իր տուն էր գնացել: Նա մի փոքր տխուր էր, բայց քանի որ նա մտքերով իր տանն էր և իր մոր գրկում,  նա կարծես հանգստություն էր գտել:
Դուրս գրիր բնության պատկերները:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,

Leave a comment