Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Գրականություն-«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագիծ

Առաջադրանքներ

  • ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել

Ռադիոնյութը՝ այստեղ

Ինձ համար շատ հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես է ստեղծվել իմ շատ սիրելի կրթահամալիրը։ Որոշոցի ընթերցել, ընթերցեցի ու հասկացա, թե ինչքան խորն ու երկար են մտածել կրթահամալիրը ստեղծելու համար։

Մեջբերում.

— Դա մի փոքր երկար, բայց սիրելի պատմություն է: Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից, որտեղ աշխատում էի, այսպիսի ծրագրով եմ անցել դպրոց: 1985 թվականին համախոհների փնտրտուքը ինձ բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Եվ այս նոր յուրացվող տարածքում, որտեղ ամեն ինչ դեռ անկազմակերպ էր, իմ բախտը բերեց կամ չբերեց, որովհետև ինձ պես խելառ երկու Աշոտներ` Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը, իմ օգնականներն էին, դպրոցի փոխտնօրենները: Եվ մենք` երեք Աշոտներով, տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցինք այդ ազատությունից, «թթվածնի» առկայությունից… 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

Տիար Բլեյանի խոսքով ահա այսպես է առաջացել միտքը, ստեղծելու կրթահամալիր։ Ես կարծում եմ, որ շատ հիանալի միտք է ստեղծել դպրոց, որտեղ միջավայրը էլ ավելի հաճելի է, որտեղ սովորելը միայն հաճույք է։ Մեզ համար հետաքրքիր է ուսումնասիրել մեդիադաշտը, մեդիածրագրերը։

  • Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝  Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը

Ո. Կ. Վ. Ա. տառերը հետևյալ արտահայտության բառերի սկզբնատառառերն են <<Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան>>:

  • Գրիր «Կրթահամալիրի իմ խորհրդանիշը» վերնագրով շարադրություն:

Կրթահամալիրը մեր խորհրդանիշն է, մենք՝ կրթահամալիրինը։ Մեր դպրոցը շատ խորհրդանիշներ ունի։ Դե եկեք մտածենք. Դպրոցում ազատություն ասելով, դուք ի՞նչ եք հասկանում։ Դե երևի ուղղակի ընդմիջումներ կամ այլն։ Բայց մենք՝ սեբաստացիներս, ազատություն ասելով հասկանում ենք մի ամբողջ կրթայամալիր, տնօրեն, ուսուցիչներ, սովորողներ։ Կրթահամալիրի խորհրդանիշն է նաև ճամփորդությունը։ Հենց դրա միջոցով ենք ավելի լավ ճանաչում ինքներս մեզ, մեր ընկերներին, ճանաչում ենք իրար դպրոցից դուրս, իրական ու ավելի հավես կյանքում։ Ճամփորդում ենք, բացահայտում, ճանաչում ու այդ ամենը ես համարում կրթահամալիրի իմ խորհրդանիշը։ Ուսուցիչ֊աշակերտ շփումը, դա նույնպես կրթահամլիրի խորհրդանիշն է։ Երբ ուսուցիչը նաև ընկեր է ու խորհրդատու, քեզ ավելի ազատ ես զգում դպրոցում։ Կրթահամլիրը ամբողջությամբ իմ խորհրդանիշն է, երբ մի օր հիշեմ իմ այս երիտասարդ տարիները, հաստատ ինքս ինձ կկապեմ կրթահամալիրի հետ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s