Թեմա՝ Վաղ պետական կազմավորումները Ք.ա 3-1 հազարամյակում
- Օգտվելով տարբեր աղբյուրներից ներկայացրեք վաղ պետական կազմավորումներից մի քանիսը
Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումների մասին հիշատակություններ են տալիս հարևան ժողովուրդների սկղբնակղբյուրները, շումերական, աքքադական և խեթական արձանագրությունները, ինչպես նաև Աստվածաշունչը:
Ըստ սկզբնաղբյուրների՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III-րդ հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I-ին հազարամյակի սկզբներին:
Արատտա
Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը շումերական բնագրերում հիշատակվող Արատտան է ՝ մ. թ. ա. XXVIII-XXVIIդդ․ որը համարվում է Արարատի նախաձևը: Արատտան թեոկրատական կարգերով երկիր էր, որի արքան միաժամանակ գերագույն քուրմն էր: Հովանավոր աստվածը Հայկն էր՝ իմաստնության և տիեզական ջրերի Հայա աստծու որդին:
Արատտացիները Շումերից ներմուծել են հացահատիկ և երկրագործ այլ ապրանքներ, արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր: Ըստ շումերական աղբյուրների, մեկ տարի պաշարելով Արատտայի համանուն պարսպապատ մայրաքաղաքը, շումերները չեն կարողացել գրավել այն: Կարևոր է Արատտայում սեփական գրի գործածության փաստը, որն ապացուցվում է Հայաստանի
տարածքից հայտնաբերված մ.թ.ա. III-րդ հազարամյակի հուշարձաններով: Լեռնաշխարհի այդ ժամանակաշրջանին վերաբերող մշակութային շերտը հնագիտական գրականության մեջ կոչվում է Հայաստանի վաղբրոնզեդարյան մշակույթ:
Մ. թ. ա. III հազարամյակի պետական կազմավորումներից է Արման(ում)-ը, որի մասին վկայում են Միջագետքի Աքքւսդ պետության հիմնադիր Սարգոն Աքքադացին և նրա թոռը’ Նարամսինը: Վերջինս հյուսիսում բախվել է Արմանում երկրի թագավորին: