Իմ միջավայրի գեղագիտական կողմը

Թեմա՝ Իմ միջավայրի գեղագիտական կողմը:/բանավոր/էջ16-19-նաև այլ աղբյուրներ/

  • Առանձնացրեք գյուղական և քաղաքային միջավայրերի առանձնահատկությունները ըստ ձեր դիտարկումների:/գրավոր/

Գյուղական և քաղաքային միջավայրի առանձնահատկությունները շատ են և բավականին տարբեր։ Ի՞նչ ենք տեսնում գյուղում և գյուղացու կյանքում։ Հողագործություն, անասնապահություն, այգիներ, փոքրիկ ու կոլորիտային տներ։ Բարի, երբեմն էլ միամիտ մարդիկ, առավոտից մինչ երեկո բակում վազող երեխաներ։ Ահա այսպիսին է նրանց առօրյան, կենսակերպը։ Նրանց առօրյան գրեթե անփոփոխ է։ Գյուղերում չկան մեծ շինություններ, ժամանցի վայրեր և դրա պատճառով էլ իրենց առօրյան միշտ անցնում է աշխատանքով։ Չնայած այս ամենին իրենց համար այս կենսակերպը հիասքանչ է։ Եվ իրոք, հրաշալի է։ Գյուղերում բոլորը ճանաչում են միմյանց, վստահում են և իրենք ապրում են իրենց կյանքով։ Սակայն տեղափոխվելով քաղաքային կյանք, պատկերը փոխվում է 180 աստիճանով։ Իսկ ի՞նչ ենք տեսնում քաղաքում։ Հսկա ու շքեղ շինություններ, շքեղ մեքենաներ, հազարավոր մարդիկ, ովքեր շտապում են ոչ թե այգի հողագործության կամ սար՝ անասնապահության, այլ շտապում են օրինակ իրենց աշխատավայր՝ ուսումնասիրելու բոլոր թղթապանակները։ Քաղաքում շատ շարժ կա, մարդիկ ակտիվ են, կան ժամանցային տարբեր վայրեր՝ գրադարաններից մինչև ակումբներ կամ ռեստորաններ։ Քաղաքացիներ կյանքը շատ ակտիվ է և բազմազան։

  • Ձևակերպե՛ք թե ինչպիսի ազդեցություն ունի ճարտարապետությունը ու դիզայնը միջավայրի ձևավորման գործում:/գրավոր/

Զբոսաշրջության ոլորտում ամենակարևոր մասնիկն է քաղաքի ճարտարապետությունը և դիզայնը։ Քաղաքը պետք է կառուցված լինի այնպես, որ հաճելի լինի տեսնողին։ Մեր քաղաքում միավորված են կոլորիտն ու մոդեռնը, շքեղն ու հասարակը։ Եվ այս ամենը միասին անչափ գեղեցիկ է։ Կարծում եմ, որ ամեն քաղաքի դիզայն պետք է արտահայտի տվյալ քաղաքի շունչը։

Continue reading