Էգոիզմ և ալտրուիզմ

Էգոիզմ կամ եսասիրություն, սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ.

  • որպես բարոյահոգեբանական հատկանիշ,
  • որպես սոցիահոգեբանական հատկանիշ։

Էգոիզմ եզրի հականիշ է համարվում ալտրուիզմը կամ այլ կերպ ասած այլասիրությունը, այսինքն սեփական ցանկությունների բացարձակ անտեսումը և այլոց նկատմամբ չափազանցված հոգատարություն ցուցաբերելը։

 Եսասիրության հետ հասարակ հակադրությունը բացահայտում է այլասիրության ըմբռնման որոշ տարբերություններ՝ կապված հակվածության, նկատառումների և վարվելակերպի հետ։ Այլասերը կարող է ուրիշներին օգուտ տալու նպատակ ունենալ, սակայն այդ նպատակն իրականացնելիս չհասնել հաջողության։

Այլասիրությունը երբեմն հասկանում են որպես ավելի մեծ հոգատարություն որոշների, քան սեփական անձի նկատմամբ, իսկ երբեմն՝ հավասար ուշադրություն սեփական անձին և այլոց։ Քանի որ «ուրիշները» սովորաբար ավելի շատ են, քան որոշում կայացնողը, այս տարբերակումը գործնական նշանակություն չունի, սակայն կարող է կարևոր լինել երկու անձի առկայության դեպքում։ 

Աղբյուր