Եղ․ Չարենցի կենսագրական կարևոր տեղեկությունները

Ընթերցի՛ր և սովորի՛ր Եղ․ Չարենցի կենսագրական կարևոր տեղեկությունները, տեղադրի՛ր բլոգում՝ տեսանյութի, ռադիոնյութի կամ հետաքրքիր տեսաշարի տեսքով։

Եղիշե Չարենցը հայ գրականության նորագույն շրջանի սկզբնավորողն է. 
ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, 
տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:
Եղիշե Չարենցը (իսկական ազգանունը՝ Սողոմոնյան) ծնվել է Մակուից (քաղաք` Իրանում) Կարս գաղթած գորգավաճառ Աբգար աղայի ընտանիքում: 1908–12 թթ-ին սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916–17 թթ-ին՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922 թ-ին, որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնադրած գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել:
Yeghishe_Charents_Armenian_poet

Continue reading

Մաթեմատիկայի դասարանական աշխատանք. Ճշմարիտ և կեղծ ասույթներ

1) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։
բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։
գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։
դ) Գիրքն սկսել է քայլել։
ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։
զ) Ծառերը ծաղկում են գարնանը։
2) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։
բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։
գ) Ապրիլին ձյուն է եկել։
դ) Լիճը թռել է տիեզերք։
ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։
3) Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։
B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։
Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով կամ հեծանիվով:
բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։
B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։
Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը կամ 5 թիվը:
գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։
B. Աշակերտը ուշացել է դասից։
Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը կամ ուշացել է դասից:
դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։
B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։
Կիրակի օրը մառախուղ է լինելու կամ արևոտ եղանակ է լինելու:
4) Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.
ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։
Գնացքը կայարան է ժամանել ժամանակին:
բ) Գիրքը հետաքրքիր է։
Գիրքը հետաքրքիր չէ:
գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։
Մարզիկը ռեկորդ չի սահմանել:
դ) Նետաձիգը դիպել է թիրախին։
Նետաձիգը չի դիպել թիրախին:
ե) Աշակերտը լուծեց խնդիրը։
Աշակերտը չլուծեց խնդիրը:

Ընկերություն…

Գիտե՞ք, թե ես որտեղ եմ ինձ լավ և հանգիստ զգում: Այո ընկերական միջավայրում, ընկերության գրկում: Ընկերությունը ինձ համար շատ թանկ բան է, և եթե մարդ չունենա ընկեր, նա շատ տխուր կլինի,   հարցրեք՝ ինչո՞ւ: Ասեմ՝ երբ դու տխուր լինես, ոչ ոք քո նյարդերը չի ուտի հարցնելով՝ Ինչո՞ւ ես տխուր:

Կամ , երբ դու մենակ լինես, մտածես ինչ-որ տխուր բանի մասին, ոչ ոք քո կողքին չի լինի, որպեսզի ծիծաղեցնի քեզ: Ընկերություն… Այս բառը կարծես մի ոսկի լինի ինձ համար, այնպիսի ոսկի, որ առանց դրա չեմ կարող ապրել: Այ,  ինչպես նշեցի ՝ երբ դու տխուր լինես ոչ ոք քո նյարդերը չի ուտի հարցնելով՝ Ինչո՞ւ ես տխուր:

Օրինակ՝ ես ունեմ այդպիսի ընկերուհի և ես նույնպես այդպիսին եմ, ինչևիցե, ես շատ ուրախ եմ դրա համար: Իսկ դուք հիշեք, որ ընկերությունը առաջնային է մարդու կյանքում և այն չի վաճառվի ոչ մի գնով:

Վահագն

Սովորի՛ր անգիր Եղ․ Չարենցի «Վահագն»   պոեմանման բանաստեղծությունը: Վերլուծի՛ր պոեմը՝ ըստ հարցադրումների՝

Քանի՞ տողից է կազմված պոեմը:

Այս պոեմը Չարենցի միակ պոեմն է,  որ կազմված է 16 տողից:

Քո փաստարկված կարծիք-խոհերը գրի՛ր պոեմի մասին:

Իմ կարծիքով այս պոեմը ոչ բոլորի համար է: Օրինակ՝ նրանք ովքեր սիրում են Չարենցին, բայց չեն հավատում Վահագնի գոյությանը և հենց այս պոեմը կարդալիս նրանք կհասկանան, որ Չարենցին էլ չեն սիրում, բայց ես կարծում եմ, որ ամեն մարդ ունի իր հավատքը և պետք չէ մի պոեմի պատճառով՝ որը ձեզ դուր չեկավ, լքել Չարենցին և չկարդալ նրա գեղեցիկ ստեղծագործությունները:

Ու՞մ, ինչի՞ դեմ է բողոքում Չարենցը այս տողերով:

Այս տողերով Չարենցը բողոքում է այն մարդկանց դեմ, ովքեր չեն հավատում, որ գոյություն է ունեցել  հզոր Վահագնին և նրան համարում են առասպել: 

Չարենցը պոեմի «Փրկության արև Վահագնիդ տեսար» տողով հակադրվում է Հ.Հովհանիսյանի Վահագնի ծնունդը բանաստեղծությունը։ Փորձի՛ր համեմատական վերլուծություն անցկացնել երկու բանաստեղծությունների միջև:

Այս երկու բանաստեղծությունները շատ նման են իրար: Երկուսն էլ Վահագնի մասին է պատմում, այսինքն երկու բանաստեղծությունների միտքն էլ հենց Վահագն էր: Իմ կարծիքով այս բանաստեղծությունների հեղինակները նկարագրելով Վահագնի հզորությունը  փորձում էին մարդկանց ասել, որ իրենք նույնպես Վահագնի պես են և արթնացնել մեր ներսում քնած Վահագնին:

Գործնական քերականություն

1.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:-Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:-Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:-Քարացած նայում էր  տերևների ու թփերի իրկնային տարուբերումին,  կարծես առաջին անգամ էր տեսնում:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:-Սա կոշիկն է այն հսկային, որը հաղթեց դևերեին և հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:-Տեսանք վարորդի այն ավտոբուսը, որով եկել էինք:

2. Ընդգծի՛ր նախադասությունների գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։
Օձերի որոշ տեսակներ, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում ենՉղջիկն այնքան նուրբ լսողություն ունի: Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել է: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտը  պատել է Երկիրը:  Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ  չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են: Գուցե այդպիսին եղել է աշխարհը այն ժամանակ:

Ենթակա, ստորոգյալ 

3.Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ՝քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր և նրանք լսում էին ջրերի ձայնը:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է, բայց  ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Ժամանակին հսկաներ են ապրել և  իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, իսկ Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ, եթե ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր և դու կարդարացնես մեր հույսերը: