Սննդառություն
Ինչպես արդեն գիտենք, բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կեսանգործունեությունն էներգիայով ապահովելու համար: Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթհայթելու գործընթացը կոչվում է սննդառություն: Կենդանի օրգանիզմների ճնշող մեծամասնության համար էներգիայի աղբյուրը է Արեգակը:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային և օդային սնուցումը: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուրը և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին: Օդային սնուցման հիմնական օրգաններն կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում է օդից, իսկ ջրային բույսերն՝ ջրից: Տերևի քլորոպլաստները պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լուսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր և անջատվում է՝ թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակող սնվող օրգանիզմերին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այսպիսի օրգանիզմներին անվանում են հետերոտրոֆ: