Ծաղկավոր բույսերի օրգանները

Բույսերը լինում են 320000 տեսակի:
Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:
Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր բույսեր:
Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.
  • Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  • Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:
Դրանք էլ կազմված են օրգաններից.
1Վեգետատիվ են`
  • ցողունը
  • տերևը
  • արմատը
2Գեներատիվ են`
  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը

Continue reading