Չարենցի մասին (տնային աշխատանք 14.03.2018)

«Մարտիրոս Սարյանը Եղիշե Չարենցի մասին

Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն … Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան: Ավելին…

«Դիմակները արվեստում»

«Աֆրիկյան արվեստում» ընգրկված են տարբեր մշակույթներ, որտեղ հաճախ ոչ գենետիկ կապ է լինում, ոչ դիֆուզիոն, սակայն, ըստ որոշ հետազոտողների, «Աֆրիկյան մշակույթը» բնորոշվում է մի քանի ընդհանուր հատկանիշներով՝

  • Ուշադրության կենտրոնում գտնվում է մարդկային գործոնը
  • Գերակշռում է իրատեսությունը
  • Հիմնական զբաղմունքը քանդակագործությունն է։ Նրան հետևում է ևս մի առանձնահատկություն՝ հիմնականում քանդակագործում են եռանկյուն քարերի վրա
  • Նրանց մոտ ստատիկ արվեստը արվվերածվել է «շարժման» (այսպես նրանք ծեսի ժամանակ կարող են դիմակներ ստեղծել)
  • Առանց գծերի դիմակները (խեղաթյուրված է համաչափությունը), Լեոպորլդ Սեդար Սենհորը անվանել է «Դինամիկ համաչափություն»Ավելին…

«10 հետաքրքիր իրերի մասին»

Մարտիրոս Սարյանի թանգարանում պահվում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հատընտիրը, որը գրողն ընծայել է նկարչին: Այդ ընծայագրում Չարենցը շնորհակալություն է հայտնում Սարյանին` իրեն անմահացնելու համար: Գրքում զետեղված է Սարյանի վրձնին պատկանող Չարենցի դիմանկարը, որն, ի դեպ, կիսով է տպագրվել, քանի որ կան պատկերներ (եգիպտական դիմակ, գլխաշորը), որոնց մեջ ժամանակի համար անընդունելի սիմվոլիզմ էին նկատել: