Գարունը մեր բակում

Դե ինչ, արդեն գարուն է: Պատմեմ մեր բակի գարնան օրերի մասին: Արդեն մեր բակում ծաղկել են բարձրահասակ և համեղ պտուղներով ծառերը, կանաչել են խոտերը, ծաղկել են քնքշաբույր և գեղեցկադեմ ծաղիկները: Արդեն բակում խաղում են երեխաները, լսվում են ծիտիկների երգերը և միաժամանակ այն գնդակների պայթյուների ձայները, որով տղաները ֆուտբոլ են խաղում: Մեր բակում արադեն արևն իր շողը գցում և ջերմացնում է մեզ: Ի դեպ, շատ լավ է, որ արևը հոգ է տանում մեր մասին, այսինքն, եթե նա չգար, ուրեմն մենք չենք դուրս գա մեր տներից և չէինք շփվի մարդկանց հետ: Հիմա արդեն մարդիկ դրսում են և լիաթոք ուրախ են: Դե ինչ, ահա գարունը մեր բակում: Գարնան առաջին շողը մեր բակ է եկել…

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Ընթերցի՛ր Եղ. Չարենցի առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» ( 1912թ.)

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին….

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում

Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…

Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,

Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:

 

1.Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:

Այս բանստեղծական նկարագրությունը կատարվում է իրկնաժամին:

2.Պատմի՛ր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):

Այս բանստեղծության քամին մեղմ էր,աղկունանց շուրթերով և համեստ, որովհետև նա միշտ լուռ է:

3.Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաստեղծության մեջ գտի՛ր տրամադրություն ստեղծող բառերը):

Այս բանասեղծության մեջ արտահայտված է  մեղմ, հանգիստ տրամադրությունը: Տրամադրություն ստեղծող բառերը հետևյալն են՝ գուրգուրում, քամու օրոր, մեղմ, տխրագին, լուռ, մրմնջում:

4.Տրված բառերից կազմի՛ր բարդ բառեր՝ դրանք գործածելով նախադասությունների մեջ:

Չար-չարագործ, բարի-բարեսիրտ, լի-լիաթոք, գեղեցիկ-գեղեցկադեմ, քնքուշ-քնքշաբույր, միշտ-մշտապես:

Նախադասություններ՝

Մարդիկ երբեմն չարագործ են լինում:

Ես հանդիպեցի բարեսիրտ մի պապիկի:

Քույրս մուլտֆիլմ նայելիս լիաթոք ծիծաղում է:

Ունեմ մի ընկերուհի, ով գեղեցկադեմ է:

Մեր բակի ծաղիկները քնքշաբույր են:

Տղան մշտապես ազատվեց աշխատանքից: