Հետաքրքիր նամակներ, հուշեր Եղ․ Չարենցի մասին (խմբային աշխատանք)

Խմբային աշխատանք․ ընթերցում-սովորում-ներկայացնում ենք հետաքրքիր նամակներ, հուշեր Եղ․ Չարենցի մասին։ 

Մեր նախընտրած նամակները՝

Ռուբեն Զարյանի հուշերը Եղ․ Չարենցի մասին

Վաղուց էին մտածում նրան բնակարանով ապահովելու մասին, այսպիսի բանաստեղծ, և մինչև հիմա ապրելու մշտական անկյուն չունենա՞ր, կյանքը միշտ այս ու այն հյուրանոցո՞ւմ անցկացներ:

Եթե ամուրի լիներ, մենակ, էլի ոչինչ: Տուն-տեղ էր դրել, կնկա-երեխայի տեր դառել: Եվ էլի հյուրանոցո՞ւմ: Ամոթ ու խայտառակություն: Վերջ, նա պիտի բնակարան ունենար, իր անվանը վայել, բոլոր հարմարություններով օժտված բնակարան, այն էլ քաղաքի կենտրոնում, ինչպես ինքն էր գրական կյանքի կենտրոնում:

Ու մարդիկ այդտեղով անցնելիս, մի պահ կանգ կառնեին, երախտալից հայացքները կհառեին տանը և հպարտությամբ կասեին.
– Այստեղ ապրում է Եղիշե Չարենցը: Ավելին… 

Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից: Ավելին…

 

Ռուբայաթներ

Ռուբայաթների մասին

Ռուբայաթներ՝

1.Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
2. Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։